Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայ վավերագրական կինոյի պատմությունը

Հայ վավերագրական կինոյի պատմությունը
12.01.2015 | 15:54

Գրող, կինոգետ, մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ «Ժամանակը և փաստը» երկհատոր գրքի առաջին մասը հայ վավերագրական կինոյի 1923-1970 թթ. ժամանակագրությունն է: Երկրորդ գիրքը, որ լույս է տեսել վերջերս, ընդգրկում է 1970-2010 թվականները, սկսվում է «ՈՒրիշ կինո` ըստ Արա Վահունու և Ռուբեն Գևորգյանցի» խորագրով, այնուհետև ներկայացվում են 70-80-ական թվականները և մեր այսօրվա կինոգործիչները. թվով 45 կինովավերագրող, ովքեր շարունակել են «ՈՒրիշ կինոյի» ձեռքբերումները:

«Ըստ իս՝ «ՈՒրիշ կինոյի» ջատագովը հենց Փելեշյանն էր: Սակայն տեխնիկական պատճառներով գրքի առաջին հատորը ավարտվեց Արտավազդ Փելեշյանի մասին ակնարկով»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Գալստյանը:
Երրորդ գիրքն ամբողջությամբ կնվիրվի նոր սերնդի վավերագրողներին, առավել ամբողջական կլուսաբանվի նրանց աշխատանքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԳ.- Ամբողջական զրույցը Սերգեյ Գալստյանի հետ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ